19 հունվարի 2007 - 14:05 AMT
Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը հրաժարական է տվել
«Պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը պաշտոնաթողության դիմում է ներկայացրել ինձ»,- Երեւանում` Regnum լրատվական գործակալության մամլո կենտրոնում, կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, Աղաբեկյանը իր որոշումը հիմնավորել է նրանով, որ պատրաստվում է քաղաքականությամբ զբաղվել եւ մասնակցել 2007 թվականի մայիսին կայանալիք երկրի խորհրդարանական ընտրություններին: «Առաջիկա օրերին ես որոշում կկայացնեմ այդ հարցով»,- ասել է Սարգսյանը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ՀՀ ՊՆ-ում էական կադրային փոփոխություններ չեն սպասվում:

Հայաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարը նաեւ ընդգծել է, որ բանակը մասնակցում է ընտրություններին, ինչպես բոլորը եւ ոչ մի ճնշում հրամանատարների վրա չի իրականացվում: «Հրամանատարական կազմը քվեարկում է այնպես, ինչպես ճիշտ է համարում: Այլ հարց է, որ նրանք քվերարկում են այն մադրկանց օգտին, որոնց իրենց ձայնը տալիս է պաշտպանության նախարարը: Ես գտնում եմ, որ սխալ կլիներ, որ հրմանատարական կազմը չկիսեր իր նախարարի համոզմունքները: Նաեւ պետք է նկատեմ, որ տոկոսային տեսանկյունից զինվորականների ձաւյները գրեթե ոչինչ չեն որոշում. դա մոտ 40 հազար մարդ է ընդհանուր քանակից»,- ասել է Սերժ Սարգսյանը: