Իտալիայի Բոլոնիա քաղաքի դատախազությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդունն` Բիլալ Էրդողանին կասկածում է փողերը լվանալու մեջ, հայտնել է ANSA գործակալությունը սեփական աղբյուրների վրա հղումով:
Գործը բացվել է թուրք գործարար Մուրատ Հաքան Ուզանի հայտարարության հիման վրա, որը Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական ընդդիմադիրն է և բնակվում է Ֆրանսիայում:
Գործարարը խնդրել է Իտալիայի իշխանություններին հետաքննել այն գումարի ծագումը, որը Բիլալ Էրդողանը բերել է Իտալիա: Թուրքիայի նախագահի որդին Իտալիա է տեղափոխվել 2015-ի աշնանը, ըստ պշատոնական վարկածի` Ջոն Հոփկինսի համալսարանում դոկտորական աստիճան ստանալու համար:
Քրեական գործ բացելու մասին տեղեկատվությունը հաստատել է dpa գործակալությանը փաստաբան Ուզանը: Իրավապահ մարմիններում նշել են, որ հետաքննությունն ամենավաղ շրջանում է գտնվում, հայտնում է «Վզգլյադը»:
2013-ին Թուրքիայի դատախազությունը կասկածել է Բիլալ Էրդողանին փողեր լվալու մեջ: Մեղադրանքը հիմնված էր այն դոսյեի վրա, որը ներառում էր Բիլալի և հոր լուսանկարներն ու հեռախոսազրույցների ձայնագրությունները, երբ Բիլալը վարչապետի պաշտոնում էր,
Դեկտեմբերի 2-ին ՌԴ ՊՆ-ն հրապարակեց ԻՊ վերահսկվող տարածքներից դեպի Թուրքիայի նավթի արտահանման ապացույցները, որի գլխավոր շահառուներ հայտարարվեցին Թուրքիայի նախագահն ու նրա ընտանիքի անդամները:
Ինչպես հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար Անատոլի Անտոնովը, Էրդողանը չի խոստովանի իր մեղքը նույնիսկ եթե նրա դեմքը աղտոտված լինի գողացած նավթով: Բիլալ Էրդողանը ևս հերքել է ՌԴ ՊՆ մեղադրանքները: «Մենք գրասենյակներ ենք կառուցում Ստամբուլում…Մենք գործունեություն չենք ծավալում Միջերկրական ծովում, Սիրիայում կամ Իրաքում»,-հայտարարել է Էրդողանը` ներկայացնելով իր ընկերության աշխատանքը: