19 հունվարի 2007 - 14:51 AMT
Հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ Ս. Սարգսյանի դիրքորոշումը անփոփոխ է մնում
«Հայ-թուրքական սահմանի բացման հարցում իմ դիրքորոշումն անփոփոխ է. մենք պատրաստ ենք երկխոսությանը երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավման համար` առանց նախապայմանների»,- Երեւանում` Regnum լրատվական գործակալության մամլո կենտրոնում, կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Սերժ Սարգսյանը: «Մենք ոչ մի պայման առաջ չենք քաշում: Ինչ վերաբերում է սահմանների բացման դեպքում Հայաստանի ազգային անվտանգության վրա իրական ազդեցությանը, ապա այդ մասին դեռ վաղ է խոսել»,- ընդգծել է ՀՀ պաշտպանության գերատեսչության ղեկավարը: