Սահմանամերձ համայնքներին աջակցելու նպատակով 2015-ին ՀՀ կառավարությունը հատկացրել էր 928 մլն 871.000 դրամ: Փետրվարի 18-ի Կառավարության հերթական նիստում նախագծով առաջարկվել է պետական աջակցությունը ցուցաբերել բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու համար:
Վերոնշյալ գումարը տրամադրվելու է ՀՀ Արարատի (թվով 2), Գեղարքունիքի (թվով 2), Վայոց ձորի (թվով 5) և Տավուշի մարզերի (թվով 24) 33 սահմանամերձ համայնքներին, գրում է Tert.am-ը:
ՀՀ կառավարությունը դեկտեմեբրի 17-ի նիստում Տավուշի մարզպետարանին հատկացրել է 130 մլն դրամ՝ մարզի սահմանամերձ համայնքների ենթակառուցվածքային խնդիրների իրականացման նպատակով: Իսկ 2015-ի հուլիսի 23-ի նիստում որոշել է Տավուշի մարզի ճանապարհային ցանցի բարելավման, զբոսաշրջությանը նպաստող ենթակառուցվածքների ստեղծման նպատակով մարզպետարանին պետբյուդջեից հատկացնել 973 մլն 208 հազար դրամ:հուլիսի 23-ի նիստում որոշել է Տավուշի մարզի ճանապարհային ցանցի բարելավման, զբոսաշրջությանը նպաստող ենթակառուցվածքների ստեղծման նպատակով մարզպետարանին պետբյուդջեից հատկացնել 973 մլն 208 հազար դրամ: Հոկտեմբերի 8-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է Տավուշի մարզպետարանին գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը:
Նախատեսվել է Տավուշի մարզպետարանին ՀՀ 2015-ի պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2015-ին հատկացնել 66 մլն 30 հազ. դրամ:
Բացի այդ, Կառավարությունը 2014-ին հավանություն է տվել «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» և ևս 8 օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին: Օրենսդրական նախաձեռնության նպատակը սահմանամերձ համայնքներում տնտեսական ակտիվության բարձրացումն է. այս որոշմամբ տնտեսվարող սուբյեկտներն ազատվում են իրենց գործունեության մասով առաջացող հարկերից: