ԱՄՆ-ն կարեւորում է էվոլյուցիոն փոփոխությունները Հայաստանում, որտեղ քաղաքական ինստիտուտները ավելի մեծ նշանակություն ունեն, քան քաղաքական անձիք, հատկապես ուժեղ ընդդիմության բացակայության պարագայում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Միջազգային քաղաքականության հետազոտման հայկական խմբի փորձագետ (Armenian International Police Research Group-AIPRG, Washingtwn.DC) Ռիչարդ Գիրագոսյանը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն ցանկանում է իրական ժողովրդավարություն տեսնել Հայաստանում եւ երբեք հույսը չի դնում «գունավոր հեղափոխության» վրա: «Անձնապես ինձ համար, հաշվի առնելով իրավիճակը Վրաստանում եւ Ադրբեջանում, կարեւոր են ոչ թե անձիք, այլ ինստիտուտները: Այսօր Հայաստանը Հարավային Կովկասի ամենակայուն երկիրն է: Ադրբեջանն ու Վրաստանը քայլեր են ձեռնարկում ինստիտուտների ձեւավորման ուղղությամբ, սակայն արդյունքների դեռեւս չեն հասել: Իսկ Հայաստանն ընտրել է ժողովրդավարությանն հասնելու ոչ թե անձնականացված, այլ ինստիտուցիոնալ ուղին:
Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ