19 հունվարի 2007 - 17:40 AMT
Ադրբեջանական կողմը սովոր է անպատասխանատու հայտարարություններ անել
Ադրբեջանական կողմը սովոր է անպատասխանատու հայտարարություններ անել: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտարարել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը` մեկնաբանելով ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի այն արտահայտությունն, որ ադրբեջանական պատվիրակությունը կարող է հարց բարձրացնել Եվրոպայի Խորհրդից Հայաստանին հեռացնելու վերաբերյալ: «Միշտ պետք է հաշվի առնել, որ ադրբեջանական պատվիրակության բոլոր հայտարարությունները հասցեագրված են ներքին սպառողին, ուստի եւ հարկ չկա դրանց լուրջ վերաբերվել: Առավել եւս, որ ԵԽ-ում ցանկացած մարդ կարող է հանդես գալ առաջարկություններով: Ուղղակի մեր հարեւանները շատ են ցանկանում, որ Բաքվում իմանան, որ իրենք ակտիվ աշխատանք են տանում Ստրասբուրգում»,-ընդգծել է Թորոսյանը: