19 հունվարի 2007 - 19:05 AMT
Դաշնակցությունը խստորեն դատապարտում է Հրանտ Դինկի սպանությունը
ՀՅ Դաշնակցությունը եւ «Հայ Դատի» գրասենյակը խստորեն դատապարտում են Ստամբուլի հայկական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինկի սպանությունը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Այդ սպանությունը հերթական անգամ հաստատեց, որ Թուրքիայում անհանդուրժողականության մթնոլորտ է ձեւավորվել, նույնիսկ երկրի շահերի պաշտպանության հանդեպ»,-ընդգծել է Մանոյանը: