201-ին Հայաստանում անշարժ գույքի հետ կապված 180.000 գործարք է կատարվել, ինչը 15,5%-ով պակաս է 2015-ի ցուցանիշից: Այս մասին տեղեկացվում է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշվետվության մեջ:
Անշարժ գույքի հետ կապված առավել մեծ թվով գործարքներ են գրանցվել Երևանում՝ գործարքների ընդհանուր թվի 34,4%-ը, իսկ ամենաքիչը՝ Վայոց Ձորում` 2,9%-ը:
Միաժամանակ Կոտայքի մարզում նոյեմբերին գրանցվել է գործարքների ընդհանուր թվի 11,6%-ը, Արմավիրի մարզում՝ 7,4%-ը, Արարատում և Լոռիում` 7,8%-ը, Գեղարքունիքի մարմզում՝ 6,3% Շիրակի մարզում՝ 6,4%-ը, Արագածոտնի մարզում՝ 5,3%-ը, Սյունիքի մարզում՝ 5,5%-ը, իսկ Տավուշի արզում՝ 4,6%-ը:
Կադաստրի պետական կոմիտեի տվյալների համաձայն` 2015-ին անշարժ գույքի հետ կապված գործարքների 27,6%-ը բաժին է հասել անշարժ գույքի օտարման գործարքներին, 11,9%-ը կազմել են անշարժ գույքի առաջնային գրանցման գործարքները, գրում է Arka.am-ը:
Հայաստանում 2015-ին գրանցված գործարքների ընդհանուր թվի 11,3%-ը բաժին է հասել ժառանգությանը, 9,8%-ը կազմել են գրավի գործարքները, 3,9%-ը՝ անշարժ գույքի վարձակալության գործարքները, 35,5%-ը՝ պետական այլ գրանցումները: