20 հունվարի 2007 - 15:21 AMT
Թուրքիայի ոստիկանությունը եւս հինգ կասկածյալի է ձերբակալել Դինքի սպանության գործով
Թուրքիայում եւս հինգ մարդ է ձերբակալվել հայ-թուրքական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: Այսպիսով, այս գործով արդեն ձերբակալվել է 8 մարդ:

Նշենք, որ Հրանտ Դինքի սպանությունը կտրուկ դատապարտություն է առաջացրել Հայաստանում, ԱՄՆ-ում, ԵՄ-ում, ԵԱՀԿ-ում եւ այլ երկրներում եւ կազմակերպություններում: Թուրքիայում բողոքի զանգվածային ցույցեր են անցնում: