24 փետրվարի 2016 - 11:02 AMT
Հայոց ցեղասպանության թեման` ԱՄՆ Միչիգան նահանգի դպրոցներում

ԱՄՆ Միչիգան նահանգում Հայոց ցեղասպանության պատմությունը ներառվելու է հանրակրթական դպրոցների ծրագրում: Այս մասին հայտնում է Asbarez-ի ֆեյսբուքյան էջը:

Համապատասխան օրինագիծը փետրվարի 23-ին ընդունվել է նահանգի ներկայացուցիչների պալատը (խորհրդարանի ստորին պալատ):

Դպրոցներում Հայոց ցեղասպանության դասավանդման մասին օրինագիծը դեռ 2014-ի օգոստոսին միաձայն քվեարկությամբ ընդունել է նաև Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Սենատը: Դրանով ցեղասպանությունը վերապրածների ու ականատեսների բանավոր հիշատակությունները կներառվեն նահանգի հանրային դպրոցների մարդու իրավունքների մասին դասընթացի ուսումնական պլանում:

Այսպիսով, օրինգածքի ընդունմամբ Կալիֆորնիան դարձել էր ամերիկյան 12-րդ նահանգը, որտեղ Հայոց ցեղասպանության թեման ներառված է ուսումնական դասընթացների ծրագրում: