Փետրվարի 29-ին ԱՄՆ-ում աշխատող հորատանցքերի նվազող քանակի մասին հրապարակումներից հետո նավթի գները սկսել են աճել, հայտնում է Bloomberg-ը:
Ըստ Baker Huges-ի տվյալների, հորատանցքերի քանակը նվազել է 13-ով` հասնելով 400-ի, որը նվազագույն ցուցանիշն է 2009-ից ի վեր: Ցուցանիշը նվազում է արդեն 10 շաբաթ անընդմեջ:
Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում Մոսկվայի ժամանակով 08:00-ի դրությամբ թանկացել են 1,2 տոկոսով` հասնելով $35,51 մեկ բարելի դիմաց, հայտնում է Ինտերֆաքսը:
WTI նավթի ապրիլյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) ավելացել են 0,5%-ով` հասնելով $32,94 մեկ բարելի դիմաց:
Brent տեսակի նավթի գինը հունվարից ի վեր առաջին անգամ փետրվարի 26-ի սակարկություններում մի որոշ ժամանակով բարձրացավ մինչև $37 մեկ բարելի դիմաց: Սակայն հետո նավթի գնաճը դանդաղեց և ավելի ուշ Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսի արժեքը $36,80 էր մեկ բարելի դիմաց:
Նավթի գների վրա դրական ազդեցություն ունեցան տվյալները ԱՄՆ-ում նավթավերամշակման պաշարների անկման մասին տվյալները նախորդ շաբաթվա վերջում:
Բացի այդ, շուկայի մասնակիցները հուսով են, որ նավթ արտադրող երկրները կկարողանան համաձայնության գալ արդյունահանման սառեցման վերաբերյալ: