2 մարտի 2016 - 11:59 AMT
3 հայ լեռնադահուկորդ կմասնակցի Իտալիայի մրցաշարին

Հայաստանը ներկայացնող պատանի լեռնադահուկորդները մարտի 2-ից 5-ը կմասնակցեն Իտալիայի Ֆոլգարիա քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարի: Այս մասին տեղեկացնու մէ ՀԱՕԿ լրատվության բաժինը:

«Տոպոլինո»-ի գավաթի խաղարկությունում հանդես կգա 3 մարզիկ՝ Հարություն Հարությունյան, Վազգեն Առաքելյան, Ժիրայր Ատաքելյան (Ծաղկաձորի լեռնադահուկային մարզադպրոցի սաներ):

«Մեր լեռնադահուկորդները Իտալիայում կունենան երկու մեկնարկ: Կմրցեն հսկա ոլորավայրէջք և հատուկ ոլորավայրէջք մրցաձևերում»,- ասել է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

Գավաթին խաղարկությանը ըստ տարիքային խմբերի կմասնակցեն մոտ 300 մարզիկ: