26 հունվարի 2007 - 14:08 AMT
«Գազպրոմ-նավթը» պատրաստվում է նավթամշակման գործարան կառուցել Հայաստանում
Ռուսական «Գազարվ-նավթ» ընկերությունը հայտարարել է Հայաստանի տարածքում նավթամշակման գործարան կառուցելու մտադրության մասին: Նախատեսվող գործարանի հզորությունը կկազմի 7 մլն տոննա նավթ տարեկան: Նավթամշակման գործարանը կկառուցվի Հայաստանի եւ Իրանի սահմանին, որտեղից էլ ձեռնարկությունը հումք կստանա: Դրա համար կպահանջվի նոր խողովակաշար կառուցել իրանական Թավրիզից: Միեւնույն ժամանակ վերամշակված արտադրանքը նախատեսվում է առաքել Թեհրան երկաթուղով, որը դեռեւս գոյություն չունի, հաղորդում է «Կոմերսանտը»: