26 հունվարի 2007 - 19:08 AMT
Ռուսաստանը պարտադիր է համարում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները
«Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պարտադիր է համարում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները: «Ներկայումս բավականին դժվար է խոսել հերթական հանդիպման ժամկետների մասին, սակայն Ռուսաստանը հուսով է, որ այդ հանդիպումը որքան հնարավոր է շուտ կկայանա»,-հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վասիլի Իստրատովը: Դեսպանը հույս հայտնեց նաեւ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները հաջող ընթացք կունենան, հաղորդում է ԱՊԱ-ն: