29 հունվարի 2007 - 18:04 AMT
Օրհան Փամուկը չի պատրաստվում դառնալ թուրք ազգայնամոլների երկրորդ զոհը
«Ես այլեւս չեմ մտածում նման բաների մասին»,- հայտարարել է գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուկը` պատասխանելով իր հասցեին ուղված սպառնալինքերի վերաբերյալ հարցին: Նրա խոսքերով, նա չի դառնա Յասին Հայալի երկրորդ զոհը, ով մեղադրվում է Հրանտ Դինքի սպանության կազմակերպման մեջ, գրում է Today's Zaman թերթը: Նշենք, որ Փամուկը Ստամբուլ է վերադարձել Կաիրից, որտեղ նա մասնակցել է 39-րդ Գրքային տոնավաճառին` որպես պատվավոր հյուր: