ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, սաստիկ քամիներ են Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում մարտի 18-ի գիշերը օդում հնարավոր է -4...-7 աստիճան, գետնի մակերևույթին‵ -5...-8 աստիճան ցուրտ, մարտի 19-ին գիշերը համապատասխանաբար‵ -2...-5 և -3...-6 աստիճան ցուրտ: