30 հունվարի 2007 - 18:58 AMT
Հրանտ Դինքի դաժան սպանությունը էական հարված հասցրեց մարդու իրավունքներին եւ ժողովրդավարությանը
Լիբանանի 15 հիմնական թերթերի գլխավոր խմբագիրները ստորագրել են Թուրքիայի Մամուլի հարցերով խորհրդի նախագահ Օկտայ Էքսիին հաղված նամակի տակ, որում դատապարտվում է հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը եւ համերաշխություն է հայտնվում Հայ Դատի հանձնախմբի հետ: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ին անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, Լիբանանի մամլո ակումբի նախագահ Մոհամմադ Բաալբակի աջակցությամբ Լիբանանի Հայ Դատի հանձնախմբի կողմից նախապատրաստված նամակում նշվում է, որ «այդ դաժան սպանությունն էական հարված է հասցնում մարդու իրավունքներին եւ ժողովրդավարությանը»: Նամակում նաեւ կոչ է արվում պաշտպանել մտքի եւ արտահայտվելու ազատության իրավունքները: