5 փետրվարի 2007 - 15:14 AMT
Ընթացիկ տարում Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի 80 ծրագրերին
2007 թվականին Հայաստանը կմասնակցի շուրջ 80 համատեղ միջոցառումների ՆԱՏՕ-ի շրջանակներում: Այդ մասին Երեւանում հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը: «Բոլոր միջոցառումները կանցնեն գործընկեր երկրների եւ ՆԱՏՕ-ի համագործակցության, ինչպես նաեւ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) շրջանակներում: Միջոցառումների թվում են համատեղ ուսումնափրկարարական զորավարժությունները եւ Կապի զորքերի «Best efforts» զորավարժությունները, որը 2007 թվականին մասնակիորեն կանցնի Հայաստանում»,-ասել է Աղաբեկյանը: