12 նոյեմբերի 2002 - 18:04 AMT
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ SAC-5 ՎԱՐԿԻ ԱՌԱՋԻՆ ԲԱԺԻՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՍՏԱՆԱ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԿԶԲՆԵՐԻՆ
Համաշխարհային բանկի SAC-5 վարկի առաջին բաժինը` մոտ 20 մլն դոլարի չափով, Հայաստանը կստանա 2003 թվականի փետրվարի կեսերին: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը` 2003 թվականի պետբյուջեի նախագծի խորհրդարանական քննարկման ժամանակ: Նրա խոսքերով` հաջորդ տարվա հունվարի կեսերին սպասվում է ՀԲ տնօրենների խորհրդի նիստը, որի ընթացքում եւ կընդունվի Հայաստանին հերթական վարկ հատկացնելու մասին որոշումը: Առաջին իսկ վարկաբաժինը կտրամադրվի նիստից 2-3 շաբաթ անց: SAC-5-ի երկրորդ վարկաբաժինը (դարձյալ մոտ 20 մլն դոլար) Հայաստանի կառավարությունը հույս ունի ստանալ մինչեւ 2003 թվականի երրորդ եռամսյակում: