5 փետրվարի 2007 - 15:54 AMT
Գ. Լենմարկերը գտնում է, որ Ղարաբաղի շուրջ համաձայնության հնարավոր կլինի հասնել ՀՀ-ում ընտրություններից հետո
Ղարաբաղյան հակամարտության շուրջ համաձայնության հնարավոր կլինի հասնել Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո, այսօր Երեւանում հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը: Առաջին հերթին, ըստ նրա, անհրաժեշտ է համաձայնության հասնել Երեւանի եւ Բաքվի միջեւ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում:

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման հնարավորությանը մինչեւ մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները Հայաստանում` Գորան Լենմարկերը հայտարարել է, որ համապատասխան տեղեկատվություն չունի: