13 փետրվարի 2007 - 14:39 AMT
Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամկետն ու վայրը դեռեւս հայտնի չեն
Ներկայումս խորհրդատվություններ են ընթանում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը կազմակերպելու շուրջ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, հանդիպման ոչ վայրը, ոչ ժամկետը դեռեւս ճշտված չեն: «Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը կայանա մարտի սկզբին»,-ասել է Կարապետյանը: Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի առաջիկա այցին տարածաշրջան, ապա Հայաստանի ԱԳՆ-ն նման տեղեկատվություն չունի: «Մենք դեռեւս տեղեկություն չունենք Սեմնեբիի այցի մասին: Ադրբեջանը մշտապես խոսւմ է Սեմնեբիի կայանալիք այցի մասին, սակայն դա միշտ վաղաժամ տեղեկություն է լինում»,-ընդգծել է Կարապետյանը: Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, Պիտեր Սեմնեբիի այցը Հարավային Կովկասի տարածաշրջան կկայանա մարտի կեսին: