13 փետրվարի 2007 - 15:59 AMT
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական խորհդատվությունները կանցկացնեն Փարիզում
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպռշիկը փետրվարի 14-ին հերթական խորհդատվությունները կանցկացնեն Փարիզում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են ՌԴ ԱԳՆ Լեռնային Ղարաբաղի հարցով աշխատանքային խմբում: Ենթադրվում է, որ խորհդատվությունների ընթացքում քննարկվելու է մարտին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման կազմակերպման հարցը: