13 փետրվարի 2007 - 18:06 AMT
Իսրայելցի նախարարը տեղեկացված չէ Հայոց ցեղասպանության հարցում իր պետության քաղաքականությունից
Օտտավայի հրեական կազմակերպության նախաձեռնությամբ երկօրյա կոնֆերանս է անցել, որի ընթացքում քննարկում է կազմակերպվել Կանադայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ Հայոց ցեղասպանության հարցով: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ին Կանադայի Հայ Դատի հանձնախմբում (ANCC), ANCC-ի գործադիր տնօրեն Արիս Բաբիկյանի եւ Իսրայելի հանրային անվտանգության նախարարի միջեւ բանավեճի ընթացքում վերջինս հայտարարել է, որ նա տեղկացված չէ իր երկրի կառավարության որեւէ որոշումից կամ քաղաքականությունից Հայոց ցեղասպանության հերքման հարցում:

Միեւնույն օրը Արիս Բաբիկյանը եւս մեկ լիագումար քննարկման է մասնակցել` կոնֆերանսի շրջանակներում: Նա ներկայացրել է ANCC-ի աշխատանքը վերջին 40 տարիների ընթացքում, ջանքերը ուղված կանադական դաշնային եւ մունիցիպալ իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: