Նորվեգիայում ընթացող Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը Հայաստանի կանանց հավաքականը դարձել է թիմային առաջնության հաղթող:
Արտաշես Ներսիսյանի գլխավորած հավաքականը հավաքել է 449 միավոր և 5 ոսկե, 1 արծաթե մեդալ: Երկրորդ տեղում 435 միավորով Ուկրաինայի թիմն է, եռյակի վերջում Թուրքիան է` 399 միավորով:
Կանանց հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն դարձան Հռիփսիմե Խուրշուդյանը և Նազիկ Ավդալյանը: Սոնա Պողոսյանը 4-րդն տեղում է, Արփինե Դալալյանը՝ 6-րդ, Աննա Գովելյանը՝ 9-րդ, Իզաբելլա Յայլյանը՝ 10-րդ, և Քրիստինե Պետրոսյանը՝ 5-րդ:
Խուրշուդյանը 2-րդ անգամ է դարձել Եվրոպայի չեմպիոն: Առաջին անգամ նա նման պատվի արժանացել էր 2007-ին, երբ ոսկե մեդալ էր նվաճել 75կգ քաշայինների պայքարում: Նազիկ Ավդալյանը 2009 թվականի Հարավային Կորեայի Գոյան քաղաքում տեղի ունեցած ծանրամարտի աշխարհի առաջնությունում ճանաչվել է աշխարհի չեմպիոն, դառնալով անկախ Հայաստանի ծանրամարտի առաջին աշխարհի չեմպիոնը։