Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 3-րդ տեղի համար պայքարում պարտվել է Թուրքիան ներկայացնող Գոզցեն Բատուհանին և զրկվել ուղեգրից:
Այսպիսով՝ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Թուրքիայում նվաճել է Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր:
Մրցաշարի արծաթե մեդալակիրներ դարձան Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) և Նարեկ Աբգարյանը (52 կգ), լավագույն երրորդ տեղ զբաղեցրին 56 կգ քաշային Արամ Ավագյանը և 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը:
5 հայ բռնցքամարտիկ Թուրքիայում վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակիչ էին անցել:
Հայ ըմբիշներն օլիմպիական 1 ուղեգրով են վերադարձել Սերբիայից
Ծանրամարտի ԵԱ հաղթողները՝ Երևանում. 18 մեդալով են վերադարձել