22 ապրիլի 2016 - 16:10 AMT
ԼՂՀ նախագահը բանակի կենսագործունեության հարցով խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 21-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բանակի կենսագործունեությանը և պետական մարմինների կողմից այդ ոլորտում օպերատիվ լուծում պահանջող խնդիրների իրականացմանը վերաբերող հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

Զեկույցներով հանդես են եկել բանակի բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչները և համապատասխան մարմինների ղեկավարները:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ:

ԼՂՀ վարչապետը հանձնարարել է ամրացնել առաջնագիծը