19 փետրվարի 2007 - 16:18 AMT
Գերմանիայի կանցլեր. Սերտ կապերը Թուրքիայի եւ ԵՄ միջեւ շահավետ կլինեն բոլորի համար
Սերտ կապերը Թուրքիայի եւ ԵՄ միջեւ շահավետ կլինեն բոլորի համար: Այդ մասին հայտարարել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հունական Kathimerini թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, Գերմանիան մտադիր է կատարել ԵՄ հանձնարարականները, ուղղված Հյուսիսային Կիպրոսի թուրքերի տնտեսական շրջափակման մեղմացմանը: Հիշեցնենք, որ 2007 թվականի հունվարից Գերմանիան ԵՄ նախագահն է: