Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն ապրիլի 28-ին ընդունել է ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքի բնակիչ, արմատներով արցախցի բարերար Մաքսիմ Աթայանցին:
Նա այս օրերին Արցախում է Հադրութի շրջանի Առաքել համայնքին կից բնակավայրի վերականգնման և վերաբնակեցման ծրագրի ընթացքը քննարկելու նպատակով:
Հարությունյանը ողջունել է բարերարի ծրագիրը և համոզմունք է հայտնել, որ Աթայանցի ծրագիրը նոր շունչ կտա համայնքին՝ դրականորեն ազդելով նրա զարգացման վրա:
Բարերարը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում մինչ այժմ երկու բնակարան է կառուցվել, և մի քանի բնակարանի կառուցում ևս նախատեսված է, որոնք տրամադրվելու են բազմազավակ ընտանիքներին: Նրա խոսքով՝ բացի տների կառուցումից, վերականգնվելու են բնակավայրի ենթակառուցվածքները, ինչպես նաև հիմնվելու է արտադրամաս, ինչը կապահովի բնակչության զբաղվածությունը:
Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առավել թեժ մարտեր էին ընթանում ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով: