6 նոյեմբերի 2002 - 22:39 AMT
ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԵՎ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ ԵՆ ՀԱՅ ՄԵԾ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳՆԵՐ
Օրերս Վաշինգտոնում կայացել է համերգ` նվիրված հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հարյուրամյակին: Բացման խոսքով հանդես գալով Համաշխարհային բանկի դահլիճում` ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը նշել է կոմպոզիտորի ստեղծագործությունների համաշխարհային նշանակությունը: Նման համերգ տեղի է ունեցել նաեւ Նյու Յորքում: