22 փետրվարի 2007 - 15:21 AMT
Ղարաբաղի ժողովուրդը չի կարող վերադառնալ մի երկիր, որտեղ ենթարկվել է սիստեմատիկ ցեղասպանության
«Միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,-ասել է Արմեն Ռուստամյանը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Դաշնակցության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով, խոսքը չի գնում ազգերի ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքների միջեւ հակասության մասին: «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի կարող վերադառնալ մի երկիր, որտեղ ենթարկվել է սիստեմատիկ ցեղասպանության: Եվ Ղարաբաղն էլ երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Հենց այդ փաստը մենք պետք է հասցնենք միջազգային հանրությանը»,-նշել է Ռուստամյանը: Նա նաեւ ընդգծել է, որ ներկայումս Հայաստանի խնդիրն է հասնել ԼՂՀ միջազգային ճանաչման: «Հայաստանի գործողություններն, ուղղված ԼՂՀ եւ Հայոց ցեղասպանության ճանաչմանը միջազգային հանրության կողմից, պետք է միատեսակ լինեն` միայն այդ դեպքում մենք կկարողանանք հաջողության հասնել մեր խնդիրների լուծման գործում»,-ասել է ՀՅԴ ներկայացուցիչը: