6 նոյեմբերի 2002 - 22:36 AMT
ԹՈՒՐՔ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼՈՒՑ
Թուրքիայի ռազմական ուժերի ղեկավարությունը, որը ժամանակին հեռացրել էր իսլամիստներին իշխանությունից, անհանգստացած է խորհրդարանական ընտրություններին «չափավոր» իսլամական ուժերի ազդեցիկ հաղթանակի կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Դե-ֆակտո» գործակալությունը` վկայակոչելով «CNA»-ն, Թուրքիայի ռազմական ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Հիլմի Օզկոկը շտապ մեկնել է Վաշինգտոն` այդ առիթով խորհրդակցելու նպատակով: Մեկ շաբաթ տեւողությամբ այցի ընթացքում թուրք գեներալը հանդիպումներ կունենա իր ամերիկացի գործընկեր Ռիչարդ Մեյերսի, ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնիի, նախագահի ազգային անվտանգության հարցերով տեղակալԿոնդոլիզա Ռայսի, պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի, նրա տեղակալ Փոլ Վուլֆովիցի եւ պետքարտուղար Քոլին Փաուելլի հետ: