22 փետրվարի 2007 - 16:17 AMT
Արմեն Ռուստամյան. Կարծում եմ, որ մինչեւ 2012 թվականը Հայաստանը կհրաժարվի մեծամասնական համակարգից
Խորհրդարանական ընտրությունների արդյունքում պետք է այնպիսի կառավարություն ձեւավորվի, որը կկարողանա ամրապնդել վերջին 15 տարիների հաջողությունները եւ շարունակի ուղին դեպի ժողովրդավարություն եւ կայունություն: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ Դաշնակցության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցով մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով, Դաշնակցությունը չի պատրաստվում գրավել ընտրացուցակները: «ՀՅԴԴ-ին, ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, ստույգ ընտրազանգված է անհրաժեշտ, որը կիսում է «Դաշնակցության» գաղափարախոսությունն ու համոզմունքները»,- ընդգծել է նա:

Նա նաեւ նկատել է, որ Հայաստանի պայմաններում մեծամասնական համակարգն արատավոր բնույթ է կրում, քանի որ միայն դրա դեպքում են հնարավոր կեղծիքներ ընտրությունների ժամանակ: «Այդ պատճառով ՀՅԴԴ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մտադիր է նվազեցնել մեծամասնական ցուցակների թեկնածուներին: Ես կարծում եմ, որ 2012 թվականի ընտրություններին Հայաստանը լիակատար կերպով կհրաժարվի մեծամասնական համակարգից, քանի որ այն թեկնածուների համար շատ թանկ է արժենում»,- ասել է Ռուստամյանը: ՀՅԴ Դաշնակցության ներկայացուցիչը հայտնել է նաեւ, որ կուսակցությունն իր ցուցակը կներկայացնի մինչեւ մարտի 3-ը: