6 նոյեմբերի 2002 - 22:35 AMT
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՖՐԵԶՆՈ ՔԱՂԱՔԻ ՀԱՅԵՐԸ ՋԱՆՈՒՄ ԵՆ ՓՐԿԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ
Ամերիկայի Ֆրեզնո քաղաքի հայերը կոչ են արել քաղաքի իշխանություններին` պահպանել փոքրիկ հայկական եկեղեցին, որը շուրջ 80 տարի ծառայել է հայ ներգաղթածներին: Ինչպես հաղորդում է ԱՄՆ Հայկական ներգաղթային միաբանությունը, եկեղեցին պատրաստվում են քանդել այդ վայրում շրջանային դատարանի շենքին կից զբոսայգու շինարարության կապակցությամբ: Պետական եւ քաղաքային պաշտոնական անձանց ուղղված նամակներում փաստարկներ են բերվում եկեղեցու շենքը մշակութային եւ պատմական արժեք ներկայացնելու մասին: