24 փետրվարի 2007 - 16:36 AMT
Ֆրանսիան պետք է օգնի Հայաստանին տնտեսության բարեփոխման գործում
Ֆրանսիան պետք է օգնի Հայաստանին տնտեսության բարեփոխման մեջ եւ տարբեր բնագավառներում մրցունակ ենթակառուցվածնքեր ստեղծելու գործում: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի տարածքային բարեկարգման նախարար Քրիստիան Էստրոզին` պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի տված հարցին: Նրա խոսքերով, ֆրանսիական ընկերությունների համամետաբար քիչ մասը, որ գործում է Հայաստանում, կապված չէ Հայաստանի տնտեսության մեջ ֆրանսիական ներդրումների ծավալի հետ: «Մենք այժ հիմնականում համագործակցում ենք հեռանկարային ուղղություններով, ինչպես գյուղատնտեսությունը, առողջապահությունը եւ կրթությունը»,- ընդգծել է Էստրոզին: Նա նաեւ նկատել է, որ Ֆրանսիան պատրաստ է կիսվել իր փորձով տնտեսական մրցակցության կարգավորման հարցում: «Անհրաժեշտ է այնպիսի մթնոլորտ ստեղծել, որպեսզի Հայաստանում ներկայացվեն ֆրանսիական, եվրոպական եւ համաշխարհային ընկերությունները»,- ասել է Ֆրանսիայի տարածքային բարեկարգման նախարարը: