6 նոյեմբերի 2002 - 21:12 AMT
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՕԳՏԻՆ
Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակած Արդարության եւ Զարգացման կուսակցությունը հանդես է գալիս Հայաստանի հետ հարաբերութունների բարելավման օգտին եւ մտադիր է նախաձեռնություն ցուցաբերել այդ հարցում: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է կուսակցության փոխնախագահ Յակիս Յաշարը: «Մենք պասիվ քաղաքականություն չենք վարելու այդ ուղղությամբ», - ասել է նա: Միեւնույն ժամանակ, Յաշարը խուսափել է խոսել հայ-թուրքական սահմանի վերաբացման հնարավորության մասին: