28 փետրվարի 2007 - 14:57 AMT
Անցումային երկրների համար լավագույնը 10-տոկոսանոց տնտեսական աճն է
Տնտեսական աճի ծավալների մասին խոսելու համար օբյեկտիվ չափանիշ է հարկավոր: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Լեհաստանի արտգործնախարար Աննա Ֆոտիգան: Նրա խոսքերով, ինչպիսին էլ լինի իրավիճակն ապագայում, այսօր փաստերն այսպիսին են` Ադրբեջանն ամենամեծ աճի տեմպերն ունի տարածաշրջանում: Նույնն էլ վերաբերում է Ռուսաստանին: «Բայց ինչպիսին է այդ աճի կառուցվածքը, կայուն է այն թե ոչ, շահույթը ներդրվում է տնտեսության զարգացման մեջ թե ոչ դեռ պետք է ճշտել: Սա շատ բարդ երեւույթ է: Անցումային շրջանում գտնվող երկրների համար լավագույնն ու անվտանգը 10-տոկոսանոց աճն է: Սակայն, կրկնում եմ, այսօրվա դրությամբ Ադրբեջանի տնտեսության աճի տեմպերը շատ բարձր են»,-ասել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ