14 մայիսի 2016 - 12:46 AMT
Ռոբերտ Հովհաննիսյանը շախմատի ԵԱ-ում 2-րդ հաղթանակն է տարել

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են երկրորդ տուրի հանդիպումները:

Հայաստանի ներկայացուցիչներից Հրանտ Մելքումյանը ոչ ոքի է խաղացել չեխ Ժիրի Ստոցեկի հետ: Իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը երկրորդ հաղթանակն է տոնել՝ այս անգամ գերազանցելով Էլդար Գազանովին:

Մանուել Պետրոսյանը հաղթել է Հովհաննես Գաբուզյանին: Արման Փաշիկյանը միավորը կիսել է շվեյցարացի Նոել Ստուդերի հետ: Զավեն Անդրիասյանն էլ պարտության է մատնել իտալացի Լուկա Մորոնիին:

Սամվել Տեր-Սահակյանը սևերով առավելության է հասել թուրք Դենիս Դոգանին նկատմամբ: Գաբրիել Սարգսյանը պարտվել է:

Մայիսի 14-ին տեղի կունենան 3-րդ տուրի պարտիաները:

Առաջատարների խմբում ընթացող Զավեն Անդրիասյանը սպիտակներով կմրցի ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսեյ Դրեևի, իսկ Սամվել Տեր-Սահակյանը՝ վրացի Բաադուր Ջոբավայի հետ: Իսկ ահա երկուական միավոր ունեցող Ռոբերտ Հովհաննիսյանն ու Մանուել Պետրոսյանն իրար հետ են հանդիպելու, հայտնում է Ա1+-ը:

Մայիսի 14-ին կկայանա երրորդ տուրը: Անհատական ԵԱ-ին ՀՀ-ից 7 շախմատիստ է մասնակցում:

Կարդացեք նաև՝ Շախմատիստ Լիլիթ Մկրտչյանը՝ ՌԴ ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր