17 մայիսի 2016 - 14:41 AMT
Սարկոզի. Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին վատագույն տարբերակը կլինի Եվրոպայի համար

Եթե Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիությունից, իսկ Թուրքիան անդամակցի կազմակերպությանը, դա Եվրոպայի զարգացման վատագույն տարբերակը կլինի: Այդ մասին ասել է Ֆրանսիայի նախկին նախագահ, «Հանրապետականներ» կուսակցության ղեկավար Նիկոլյա Սարկոզին Monde թերթին տված հարցազրույցում: Ամբողջովին դեմ լինելով Եվրոպայից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն և հաշվի առնելով, որ վատագույնը ինչ կարող է տեղի ունենալ, «դա Մեծ Բրիտանիայի դուրս գալն է ԵՄ-ից և Թուրքիայի անդամակցումը»` Սարկոզին կոչ է անում նոր եվրոպական պայմանագիր կնքել: Պայմանագրի նախաձեռնությունն, ըստ Սարկոզիի, պետք է 2017-ին բխի Ֆրանսիայից, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ես առաջարկում եմ եվրո-շենգեն ստեղծել` այսինք, կառավարություն, որին կանդամակցեին Շենգենի տարածքի անդամ երկրնրի ՆԳՆ ղեկավարները, կայուն նախագահով, որի իշխանությունը կտարածվի Frontex սահմանապահ գործակալության վրա»,-ասել է Սարկոզին:

ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամակցության վերաբերյալ հանրաքվեն տեղի կունենա հունիսի 23-ին: Հանրաքվեի հարցը, որը երկրում արդեն մի ամբողջ սերնդի կարևորագույն ռազմավարական որոշում են համարում, այսպես է հնչում` Միացյալ Թագավորությունը պետք է Եվրամիության անդամ մնա` թե դուրս դա Եվրամիությունից:

Մայիսի 11-ին հայտնի դարձավ, որ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը և վեհաժողովի խորհրդարանական խմբակցությունների առաջնորդները դադարեցրել են քննարկումները Թուրքիայի համար ԵՄ մուտքի արտոնագրերի չեղարկման վերաբերյալ: Ավելի ուշ մամուլի ասուլիսում Մարտին Շուլցն ու Արմին Մաշմերը հաստատեցին, որ Եվրախորհրդարանը չի սկսի աշխատել Թուրքիայի համար առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի վրա, քանի դեռ «Անկարան չի կատարել բոլոր պահանջները»:

Ընթերցեք նաև. ԵՄ մտավախությունը՝ Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմի դեպքում ահաբեկչության սպառնալիքը կաճի