Թուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալները թուրքական զինված ուժերին պատկանող զրահամեքենա են պայթեցրել:
Պաթյունի հետևանքով զոհվել են զրահամեքեյում գտնվող զինվորականներից 4-ը, ևս վեցը վիրավորվել են և տեղափոխվել Հաքքարիի զինվորական հոսպիտալ, Haberler.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:
Ռումբը պայթեցվել է զրահամեքենայի ճանապարհի այդ հատվածով անցնելու պահին: Շրջանում թուրքական անվտանգության ուժերը ավիացիայի աջակցությամբ լայնամասշտաբ գործողություններ են սկսել:
Քուրդ զինյալները հարևան Իրաքի ու Սիրիայի տարածքն օգտագործում են որպես թուրք զինվորականների վրա հարձակումների նախապատրաստման բազա: Թուրքիան, իր հերթին, ռմբակոծում է ՔԱԿ ճամբարները:
2015-ի հուլիսին ՔԱԿ զինյալների հետ զինված հակամարտության վերսկսումից ի վեր զոհվել է մոտ 450 թուրք ոստիկան և զինվորական: Նախագահ էրդողանը հայտարարել է այդ ընթացքում մոտ 5.000 քուրդ զինյալի ոչնչացման մասին, սակայն քրդամետ Ժողովրդների դեմոկրատիայի կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել: