24 մայիսի 2016 - 21:27 AMT
Ադրբեջանը քառօրյա պատերազմում մոտ 270 զոհ է ունեցել. Պետդեպի տվյալներ

Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի շոշափելի մարտական կորուստների վերաբերյալ նոր ապացույցներ են հայտնվել:

Ինչպես հայտնում է Razm.infօ-ն, մայիսի 16-ին Վիեննայում ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչները մամուլի ասուլիսում հայտարարել են, որ ապրիլի 2-5-ի մարտերի ընթացքում հայկական ու ադրբեջանական կողմերը տվել են շուրջ 350 կորուստ` ներառյալ քաղաքացիականները:

Ապրիլի 2-5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմի կորուստները կազմել են 64 զինծառայող, 13 կամավորական, 4 քաղաքացիական անձ (81 կորուստ) և 120-ից ավել վիրավոր (ևս 9 զինածայող զոհվել և մահացել էր պատահարների արդյունքում ակտիվ մարտական գործողությունների դադարեցումից հետո, մինչև ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում, մի քանիսը՝ մահացել ավելի ուշ, հոսպիտալներում): Պետդեպի հայտնած տվյալներից հետևում է, որ, 81 հայկական զոհերից բացի, շուրջ 270 ադրբեջանցի զոհ է եղել:

Պաշտոնապես Ադրբեջանը հայտարարել է 31 զոհի մասին ու չի հայտնել վիրավորների մասին որևէ տվյալներ: Ադրբեջանական «Խազար» ինստիտուտի ու ու razm.info անվանական ցուցակներում առկա է համապատասխանաբար 92 և 94 զոհի անուն:

Bellingcat հանդեսը գնահատում է ադրբեջանական կորուստները 400-500 զոհվածի միջակայքում: