26 մայիսի 2016 - 15:01 AMT
Բեռլինում Մխիթարյանի մասնակցությամբ դրամահավաքին ԼՂ սպառազինությանը €90.000 է հանգանակվել

Առաջնագծում պաշտպանության ու անվտանգության հարցերի հանդեպ անտարբեր չեն նաև եզդիները: Նրանք մասնակցել են և իրենց ավանդն են ունեցել Բեռլինում կազմակերպված դրամահավաքին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՂՀ-ից լրագրող Բելլա Լալայանը:

Դրամահավաքը նախաձեռնել են Գերմանիայում սովորող արցախցի երիտասարդ Անդրանիկ Ասլանյանն իր ընկերներ՝ Տիգրան Մնացականյանի (Լոնդոն), Արման Բալայանի և Մխիթար Օգանեսյանի (Շվերին) հետ՝ ի նպաստ Արցախի անվտանգության ու պաշտպանության գործին:

Երիտասարդների նախաձեռնությանը մեծ աջակցություն է ցուցաբերել Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Դրամահավաքին իրենց ավանդն են ունեցել նաև օտարերկրացիները, այդ թվում՝ գերմանաբնակ եզդիներ:

Հավաքագրված գումարը կրկնապատկվել է մոսկավայաբնակ հայ գործարարներ Հովհաննես և Վահե Պարազյան եղբայրների շնորհիվ:

Արդյունքում հավաքագրվել է 90.000 եվրո:

Այս գումարով ձեռք են բերվել անօդաչու թռչող սարքեր և դրանց համար անհրաժեշտ սարքավորումներ, ջերմատեսիլներ և գիշերային տեսանելիության սարքեր:

Երիտասարդների այս նախաձեռնությանը կազմակերպչական հարցերում օգնել են Արցախի համապատասխան պետական ծառայություններն ու մարմինները:

Դրամահավաքի կազմակերպիչները մանրամասն ներկայացրել են նվիրատվությունների չափերն ըստ քաղաքների և համայքների, ինչպես նաև անհատ նվիրատուներին, ովքեր կատարել են հանգանակություն:

Քաղաքներ և համայնքներ

1. Բոնն, Էլմզոր, Լիմբուրգ-Վալբուրգ, Լուդվիգսլուսթ, Համբուրգ, Հայդե,Նոյմյունսթեր, Շվերին, Վիսբադեն, Փարխիմ, Քոբլենց, Քրիվիթց քաղաքներից և համայնքներից հանգանակվել է 17.435 եվրո

2. Լոնդոն – 3.500 եվրո

3. Բեռլին, Մյունխեն, Նյուրնբերգ, Ֆրանկֆուրտ – 2.270 եվրո

4. Բալթիմոր, Բոստոն, Նյու Յորք, Սան Խոսե - 4.015 եվրո

5. Monitis cjsc, Երևան - 830 եվրո

Անհատներ

1. Հովհաննես և Վահե Պարազյաններ(Մոսկվա) - 40.000 եվրո

2. Հենրիխ Մխիթարյան (Դորտմունդ) - 10.000 եվրո

3. Անդրանիկ Ասլանյան(Բեռլին) - 10.000 եվրո

4. Լևոն Համբարձումյան(Բեռլին) - 300 եվրո

5. Վազգեն Հովակիմյան(Բեռլին) - 300 եվրո

6. Արման Ֆարմանյան (Բեռլին) - 300 եվրո

7. Մարատ Օգաննեսյան(Լայպցիգ) - 200 եվրո

8. Գեղեցիկ Հովհաննիսյան/Սիրան Սահակյան(Բեռլին) - 150 եվրո

9. Արևիկ Ավետիսյան(Բեռլին) - 100 եվրո

10. Հայկ Ավետիքյան(Լայպցիգ) - 100 եվրո

11. Արմեն Արզումանյան(Բեռլին) - 100 եվրո

12. Տիգրան Մարգարյան(Կրակով) - 100 եվրո

13. Նիկոլ Էքերթ (Բեռլին) - 100 եվրո

14. Արա Սարանգուլյան(Շվերին) - 100 եվրո

15. Լիլիթ Ազնավուրյան (Բեռլին) - 50 եվրո

16. Ստելլա Խալաֆյան (Ստենդալ) - 50 եվրո

17. Սաթենիկ Մելքոնյան (Բեռլին) - 50 եվրո

18. Ֆալկո Վայմերթ(Բեռլին) - 50 եվրո:

Ընդհանուր՝ 90.100 եվրո, կամ 101.000 դոլլար։

Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-ից մայիսի 18-ը ժամանակահատվածում 5,990 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է, ընդհանուր առմամբ, 4.220.811.596 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները, իսկ միայն մայիսի 18-ին՝ 23.634.993 դրամ՝ փոխանցված 59 անձանց կողմից: