9 մարտի 2007 - 15:50 AMT
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը որեւէ առաջարկ չի ստացել քաղաքական կուսակցություններից
Արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը պետք է անկուսակցական լինի: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, նրա անունը տեղ չի գտել կուսակցական ցուցակներից որեւէ մեկում եւ նա չի պատրաստվում մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: «Ես կուսակցություններից ոչ մեկից առաջարկություն չեմ ստացել, ես եւս ցանկություն չեմ հայտնել մասնակցել առաջիկա ընտրություններին»,- նշել է Օսկանյանը: Նրա խոսքերով, խորհրդարանական ընտրություններից հետո նա կշարունակի իր գործնեությունը արտգործնախարարի պաշտոնում, եթե երկրի նախագահը առաջադրի նրա թեկնածությունը: