Ռումինիայի Մամայա քաղաքում մեկնարկել է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը:
Առաջին տուրում Լիլիթ Գալոյան պարտվել է Գերմանիան ներկայացնող Էլիզաբեթ Պաեցին: Հայաստանի հավաքականի մյուս անդամը` Լիլիթ Մկրտչյանը, կիսել է միավորն ադրբեջանցի Տուրկան Մամեդյարովայի հետ, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:
Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը մրցաշարը մեկնարկել է պարտությամբ` զիջելով ռուս Մարինա Նեչաևային:
Մրցաշարը մեկնարկել էմայիսի 27-ից և կեզրափակվի հունիսի 8-ին: