SimilarWeb վերլուծական համակարգը հետազոտել է Android համակարգի հիման վրա աշխատող հավելվածների շուկան աշխարհի 187 երկրում ու մեսենջերների հայտնիության քարտեզ կազմել:
Համաձայն հրապարակած տվյալների, աշխարհի ամենաշատ օգտագործվող մեսենջերը WhatsApp-ն է, որն առաջատար է 108 երկրում: Դրան է բաժին հասնում գլոբալ շուկայի ավելի քան 55.6%-ը: Երկրորդ տեղում Facebook Messenger-ն է, որն առաջատարն է 49 երկրում:
Երրորդը Viber-ն է, որն առաջատար է հատկապես Արևելյան Եվրոպայի երկրներում, որոնց թվում է նաև Հայաստանը: Ադրբեջանում առավել հայտնի է WhatsApp-ը, Վրաստանում՝ Facebook Messenger-ը: Արևելյան Եվրոպայից բացի, Viber-ը հայտնի է նաև Լիբիայում, Իրաքում, Մալիում, Եթովպիայում ու մի շարք այլ երկրներում:
Հաջորդ երեք ամենից հաճախ օգտագործվող մեսենջերներն են Line-ը, չինական WeChat-ը և «Վկոնտակտե»-ի հիմնադիր ու նախկին սեփականատեր Պավել Դուրովի ստեղծած Telegram-ը: