Ժան Ֆուրնյե. Հայաստանի սահմանի բացման հարցը ՆԱՏՕ-ի իրավասությունից դուրս է
Հայ-թուրքական սահմանի բացման հարցը ՆԱՏՕ-ի իրավասությունից դուրս է, դա երկու երկրների խնդիրն է: Այդ մասին PanARMENIAN.Net-ն տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան Ֆուրնյեն: «Անշուշտ, մենք կողմ ենք սահմանի ապաշրջափակմանը, սակայն հարկ չենք համարում միջամտել երկու երկրների հարաբերություններին: Դաշինքը նաեւ ողջունում է տարածաշրջանում համագործակցությանն ու երկխոսությանն, ինչպես նաեւ Հարավային Կովկասի պետությունների անվտանգության ապահովմանն ուղղված քայլերը»,-ընդգծել է Ֆուրնյեն:
Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ