15 հուլիսի 2003 - 00:20 AMT
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈՂ ԲԱՆԱՁԵՎԸ ՀԱՆՎԵԼ Է ԱՄՆ ՍԵՆԱՏԻ ՕՐԱԿԱՐԳԻՑ
Ցեղասպանության մասին բանաձեւը, որում անուղղակիորեն ճանաչվում է նաեւ Հայոց ցեղասպանությունը, հանվել է ԱՄՆ Սենատի նիստի օրակարգից: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Թրենդ» գործակալությունը գրում է «Վաշինգտոն թայմս» թերթը: Աղբյուրի համաձայն, հայամետ տրամադրված սենատորները հույս ունեին, որ տվյալ բանաձեւը քվեարկության կդրվեր ԱՄՆ Պետդեպարտամենտի հաջորդ տարվա բյուջեի օրինագծի հետ մեկտեղ: Վերջին պահին, գրում է թերթը, Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը հետաձգվել է անորոշ ժամանակով, «հաշվի առնելով այդ երկու հարցերի անհամատեղելիությունը»: Ցեղասպանության բանաձեւի հեղիանկները մտադիր են տվյալ փաստաթուղթը մտցնել ամերիկյան սենատի նիստերից մեկի օրակարգ «առավել համապատասխան պահի»,-հաղորդում է «Վաշինգտոն թայմսը»: