Հունիսի 8-9-ը ժամանակ առ ժամանակ հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Հունիսի 11-ին հյուսիսային շրջաններում, 10-ին, 12-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 8-ին կնվազի 4-5 աստիճանով, 9-11-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:
Երևանում հունիսի 8-9-ը ժամանակ առ ժամանակ, 10-ին, 12-ին՝ երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ: 11-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:
Մայիսի 23-ին՝ ժամը 17.00-ից մինչև 18.00-ն Հանրապետության տարածքում քամու ուժգնությունը կազմել է 18-22 մ/վրկ: Փոթորկի հետևանքով,մայիսի 25-ին` ժամը 06.00-ի դրությամբ Հանրապետությունում ընդհանուր թվով գրանցվել է 525 դեպք: Դրանցից 447-ը պատահել է Երևանում (սպասարկվել է 126 դեպք), իսկ 78-ը՝ մարզերում (սպասարկվել է 74 դեպք):
Երևանի հունիսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 36.5 աստիճան (1966 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 6.3 աստիճան (1968 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 21.2աստիճան