Խոշոր հրդեհ է բռնկվել գերմանական Դյուսելդորֆ քաղաքում, հրդեհն ընդգրկել է ժողովների դահլիճը, որն օգտագործվում է որպես փախստականների տեղակայման ժամանակավոր կացարան:
Իշխանությունները հայտարարել են, որ շենքի բոլոր բնակիչները տարհանվել են, բժշկական օգնության համար դիմել է 25 մարդ, BBC-ին հղումով գրում է Tert.am-ը:
Դյուսելդորֆում փախստականների կենտրոնում ապրում են ներգաղթյալներ, որոնք սպասում են Հյուսիսային Ռեյն- Վեսթֆալիա շրջանի այլ հատվածներ ուղարկվելուն:
2015-ին փախստականների ճամբարներ են հրդեհվել Ֆրանսիայում, Շվեդիայում, Գերմանիայում, 2016-ին՝ Թուրքիայում: