10 հունիսի 2016 - 17:36 AMT
Հալեպում արկակոծությունից հայ է զոհվել

Հունիսի 10-ին Հալեպում թնդանոթի արկի պայթյունից զոհվել է Ռաֆֆի Պչաքճյանը: Այս մասին հայտնում է «Արևելք»-ը:

Նա ՀՅԴ անդամ է եղել: Ռաֆֆի Պչաքճյանի եղբայրը՝ Հովսեփ Պչաքճյանը, 2015-ին նույնպես արկակոծումից էր զոհվել:

Հունիսի 10-ին ահաբեկչական «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայիններն ականանետերից գնդակոծել են Հալեպ գավառի բնակավայրերը: Արդյունքում զոհվել է 54 և վիրավորվել է 93 խաղաղ բնակիչ, զոհերի թվում նաև երեխա կա:

Իսկ հունիսի 9-ին ահաբեկչական «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման գրոհայինները գնդակոծել են Հալեպի շուկան Մեյդան թաղամասում, զոհվել է 5 մարդ և ավելի քան 50-ը վիրավորվել: