15 հուլիսի 2003 - 00:19 AMT
ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՊԵՏՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՍՕՐ ԺԱՄԱՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ
Հուլիսի 14-ի երեկոյան երկօրյա այցով Հայաստան կժամանի Հնդկաստանի արտաքին գործերի պետնախարար Դիգվիջայ Սինգխը: Վաղը Դ.Սինգխը կհանդիպի ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանին, կրթության եւ գիտության, առեւտրի եւ տնտեսական զարգացման, տրանսպորտի եւ կապի նախարարներին, Հայաստանի խորհրդարանի փոխնախագահին: